Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Մադրիդի «Ռեալում» նվաճած բոլոր տիտղոսներով.
«Այսօր պաշտոնապես իմ վերջին օրն է որպես «Ռեալի» խաղացող։ Տարօրինակ զգացողություն է, բայց միշտ կլինեմ ձեզնից մեկը։ Միշտ երախտապարտ կլինեմ «Ռեալին»»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ վերջերս Տոնի Կրոսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նա ակումբային մակարդակոում վերջին հանդիպումը հունիսի 1-ին անցկացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որտեղ «Ռեալը» 2-0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային» և 15-րդ անգամ նվաճել գլխավոր եվրագավաթի տիտղոսը։ Կրոսն այժմ Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցում է տնային Եվրոպայի առաջնությանը։ Դա լինելու է նրա վերջին մրցաշարը։