«Ռեալի» ու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը Einfach mal Luppen պոդքասթի ժամանակ քննադատել է թիմի ցուցադրած խաղը 2024/25 մրցաշրջանում, հայտնում է իսպանական AS-ը:
«Խաղում տեսանելի փոփոխություններ եղան: Մի քանի դիրքերում փոխվեցին ֆուտբոլիստներ: Վերջնական հաջողության համար ավելի շատ փորձ է պետք: Նախորդ մրցաշրջանում մենք որևէ լուրջ մրցակցի չհաղթեցինք: Դա տարօրինակ է»,-ասել է Կրոսը:
Տոնի Կրոսն ավարտել է կարիերան ԵՎՐՈ 2024-ից հետո: Գերմանացին «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին:

