Logo

Կրոս. «Ես լիովին դեմ եմ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:14 / 13.10.2022ԱԱԱ
Տոնի Կրոս

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը դեմ է արտահայտվել աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելուն։ 

«Ես լիովին դեմ եմ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Պատասխանատու մարդիկ սխալվեցին՝ այս երկրին մրցաշարն անցկացնելու իրավունք տալով: Բայց սխալ կլինի, եթե ֆուտբոլիստները հրաժարվեն խաղալ աշխարհի առաջնությունում»,- Կրոսի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը Եվրո-2020-ից հետո ավարտել էր կարիերան Գերմանիայի հավաքականում: Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ