Logo

Կրնկով գոլ, կարմիր քարտեր, «Ռեալը» պարտվեց 9 ֆուտբոլիստով

02:00 / 08.12.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 0-2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Սելտայից»։

Ուիլիոթ Սվեդբերգը կրնկով անզուգական գոլ խփեց 53-րդ րոպեին։ Շվեդ ֆուտբոլիստը խաղավերջում նաև դուբլ գրանցեց։

«Արքայական ակումբը» 64-րդ րոպեից` Ֆրան Գարսիայի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Իսպանացի պաշտպանը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։

«Լոս Բլանկոսից» 90+2-ին կարմիր քարտ ստացավ նաև Ալվարո Կառերասը։ Նա նույնպես դեղին քարտից անմիջապես հետո մրցավարի հետ վիճելու համար անմիջապես հեռացվեց։

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 36 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» վաստակել է 40 միավոր։ «Սելտան» 19 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։

Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»` 0-2

Ուիլիոթ Սվեդբերգ, 53, 90+3

Հեռացում` Ֆրան Գարսիա, 64, Ալվարո Կառերաս, 90+2 (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»)

Տեսանյութը դիտելու համար անցե՛ք հղումով

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ