Ազատ ոճի ըմբշամարտի կրկնակի Օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր, հաղորդում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սոչիում կայացած ստուգողական գոտեմարտում Սադուլաևը 5-1 հաշվով հաղթել է Մագոմեդ Կուրբանովին։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։
Աբդուլռաշիդ Սադուլաևն աշխարհի 6-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: