Logo

«Կրկին շարքում, նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ». Ռոնալդուի հրապարակումը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:04 / 26.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզումային լուսանկար է հրապարակել սոցցանցերում:

«Կրկին շարքում, նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ»,- լուսանկարին կից գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողը դուրս էր մնացել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակից:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել մեկ ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ