Իտալացի մասնագետ Կրիստիանո Լուկարելին երկրորդ անգամ գլխավորել է D Սերիան ներկայացնող «Պիստոյեզեն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
50-ամյա Լուկարելին առաջին անգամ 2014/15 մրցաշրջանի երկրորդ հատվածում էր գլխավորել «Պիստոյեզեն»: Այս պահի դրությամբ «Պիստոյեզեն» D Սերիայում 5-րդն է:


