«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկու: Պորտուգալացին 31 խաղում 35 գոլ է խփել, ինչը մրցաշարի պատմության ռեկորդն է: 28 գոլով երկրորդ ռմբարկու է դարձել Ալեքսանդր Միտրովիչը («Ալ Հիլալ»)
39-ամյա ֆուտբոլիստը նաև Սաուդի Պրո լիգայի գոլային գործողությունների ռեկորդ է սահմանել: Ռոնալդուն 35 գոլից բացի նաև 11 ասիստ է կատարել: 46 գոլային գործողությունը ռեկորդային է արաբական մրցաշարում:
Կրիշտիանուն մոտ է եղել յուրահատուկ ցուցանիշ գրանցելուն, երբ միաժամանակ կդառնար առաջնության լավագույն ռմբարկու և ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ: Այդուհանդերձ, «Ալ Ահլիի» վինգեր Ռիյադ Մարեզը 13 գոլային փոխանցում է կատարել և դարձել լավագույնը: 12 ասիստ է գրանցել Ռուբեն Նևեշը («Ալ Հիլալ»):