Մադրիդի «Ռեալը» մտադիր է վերակառուցված «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի բացման օրը հանդիպում անցկացնել «Ալ Նասրի» հետ, հայտնում է Saudiworldfootball-ը:
Փետրվարի 4-ին մադրիդցիները համապատասխան առաջարկ են ուղարկել սաուդյան ակումբին:
«Ռեալի» ղեկավարները կարծում են, որ «Ալ Նասրը» կատարյալ մրցակից է վերակառուցված տնային արենայում առաջին հանդիպման համար:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն «Արքայական ակումբի» կազմում 9 մրցաշրջան է անցկացրել և 15 տիտղոս է նվաճել:

-12.jpg)
