Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել, հայտնում է OneFootball-ը:
2025 թվականին խփած առաջին գոլը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին օգնել է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել 24 տարի անընդմեջ:
39-ամյա ֆուտբոլիստն «Ալ Օխդուդի» դեմ (3-1) Պրո լիգայի 14-րդ տուրի խաղում գրավել էր մրցակցի դարպասը: Այդ գոլը 917-րդն էր Ռոնալդուի կարիերայում: