Logo

Ռոնալդուն դեռ վերջնական որոշում չի կայացրել Պորտուգալիայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ

12:00 / 10.07.2024Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, չի ավարտի կարիերան Պորտուգալիայի հավաքականում, բայց որոշումը դեռ վերջնական չէ, հայտնում է Record-ը: 

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն չի ցանկանում «Սելեսաուից» հեռանալ պարտությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն ցանկանում է մասնակցել նաև 2026 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը պարտվել էր Ֆրանսիայի թիմին ու դուրս մնացել հետագա պայքարից: Եվրոպայի առաջնությունում Ռոնալդուն կատարեց 1 գոլային փոխանցում:

«Սելեսաուն» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգաիայի մրցակիցը Խորվաթիայի հավաքականն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ