Logo

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի Մ15 հավաքական

15:47 / 06.05.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդի Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը հրավիրվել է Պորտուգալիայի Մ15 հավաքական, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Պորտուգալացի պատանիները մայիսի 13-18-ը Խորվաթիայում կմասնակցեն Վլատկո Մարկովիչի անվան մրցաշարին:

Պորտուգալացիները կմրցեն Անգլիայի, Հունաստանի, Ճապոնիայի ու ևս մեկ թիմի հետ, որի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուի ավագ որդին 14 տարեկան է և մարզվում է «Ալ Նասրի» ակադեմիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ