Logo

«Կրասնոդարը» սկզբունքային խաղում պարտվեց «Զենիթին»

20:40 / 13.04.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում ընդունեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» և պարտվեց 1-2 հաշվով: Գործող չեմպիոնը հասավ կամային հաղթանակի։

Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 61-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: «Կրասնոդարի» պահեստայինների կազմում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:

«Կրասնոդարը» 23 խաղից հետո 43 միավորով երկրորդն է, չորս միավոր է զիջում նույնքան հանդիպում անցկացրած առաջատար «Զենիթին»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Կրասնոդար» - «Զենիթ»՝ 1-2

Լուկաս Օլազա, 16 - Մատեո Կասիերա, 47, Արտուր, 63

Հեռացում՝ Վիտոր Տորմենա, 90 («Կրասնոդար»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ