Ռուսական «Կրասնոդարը», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում սերբ Վլադիմիր Իվիչի նշանակման մասին։
«Կրասնոդարում» Իվիչի օգնականները կլինեն Միլոշ Վեդելինովիչն ու Սինիշ Գոգիչը, իսկ Խրիստոս Կելպեկիսը կդառնա դարպասապահների մարզիչը:
45-ամյա մասնագետն ավելի վաղ աշխատել է անգլիական «Ուոթֆորդում», Թել Ավիվի «Մաքաբիում» և հունական ՊԱՕԿ-ում:
«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17 տուրերից հետո վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ և Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում անցկացրել է 5 հանդիպում և աչքի ընկել մեկ անգամ: Ըստ Transfermarkt-ի՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվրոյով և կազմում է 9 միլիոն։


