Logo

«Կրասնոդարը» մերժել է «Լանսի»՝ Սպերցյանին ձեռք բերելու առաջարկը

19:27 / 22.07.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Լանսը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկով դիմել է ռուսական «Կրասնոդարին», որը մերժել է, հայտնում է Footmercato-ն:

«Կրասնոդարի» ավագի ծառայություններով հետաքրքրված են նաև Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, իտալական «Յուվենտուսը», «Նապոլին», «Ֆիորենտինան», «Լացիոն» և կատալոնական «Ժիրոնան»:

24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Գլխավոր թիմի կազմում խաղում է 2021 թվականից։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, ռուսական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ