Logo

«Կրասնոդարը» կարևոր միավորներ կորցրեց

00:21 / 11.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի` 1-1 է խաղացել Կազանի «Ռուբինի» հետ։

Հյուրերին 53-րդ րոպեին պարտությունից փրկել է ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Չերնիկովը։

«Կրասնոդարի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմի հայտացուցակում էր նաև հայ պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը մնացել է պահեստայինների նստարանին։

«Ռուբինից» հանդիպմանն առանց փոխարինվելու մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Այս հանդիպումով ընդհատվել է «Կրասնոդարի» 11 անընդմեջ հաղթանակից բաղկացած շարքը։ Ակումբը 37 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռուբինը» 19 միավորով 7-րդն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Ռուբին» - «Կրասնոդար»` 1-1

Նիկոլա Չումիչ, 18 - Ալեքսանդր Չերնիկով, 53

Չիրացրած 11-մետրանոց` Միրլինդ Դակու, 31 («Ռուբին»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ