Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Կրասնոդարը» հատուկ տեսախցիկի միջոցով YouTube-յան ալիքում կադրեր է ներկայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մարզումից:
Վլադիմիր Իլիչի գլխավորած թիմը 38 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող «Զենիթին» գերազանցում է երկու միավորով:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի, որոնցում աչքի է ընկել 8 գոլով ու չորս ասիստով:


