Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 2-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»:
«Ցլերի» կազմում հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան: 83-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հանդիպման վերջնական հաշիվն ամրագրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 23-ամյա ֆուտբոլիստը 4-րդ գոլը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։
«Կրասնոդարի» հայտացուցակում էր նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը չմասնակցեց խաղին:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 17 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 10 միավորով 8-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Կրասնոդար» – «Սպարտակ»՝ 2-0
Ջոն Կորդոբա, 40, Էդուարդ Սպերցյան, 83 (11մ)