Logo

«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

22:04 / 11.03.2023Մերոնք դրսում
null

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:

Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Կադի Բորժիսը, գոլ խփեց նաև ռուս կիսապաշտպան Նիկիտո Կռիվցովը: Մոսկովյան ակումբից գոլով աչքի ընկավ ռուս կիսապաշտպան Կոնստանտին Տյուկավինը:

Հանդիպման 59-րդ րոպեից «Դինամոն» խաղում էր 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվել էր կամերունցի կիսապաշտպան Նիկոլաս Նգամալյոն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և թիմի երկրորդ գոլի ժամանակ կատարեց գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 25 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Կրասնոդարը» 29 միավորով 7-րդն է, իսկ «Դինամոն»՝ 32 միավորով 4-րդը:

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Կրասնոդար» - «Դինամո»՝ 3-1 

Կադի Բորժիս, 24, 68, Նիկիտա Կռիվցով, 90+3 - Կոնստանտին Տյուկավին, 19

Հեռացում՝ Նիկոլաս Նգամալյո, 59 («Դինամո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ