Logo

«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

21:58 / 21.07.2023Ֆուտբոլ
null

«Դինամո» - «Կրասնոդար» խաղով մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը:

Կրասնոդարցիներն արտագնա հաղթանակ տարան 3-1 հաշվով: Հյուրերի կազմում գոլեր խփեցին կոլումբացի ռմբարկու Ջոն Կորդոբան, ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Չեռնիկովը և անգոլացի հարձակվող Ժուան Բատչին: Մոսկովյան ակումբի կազմում աչքի ընկավ ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, առաջին գոլի դրվագում կատարեց գոլային փոխանցում և փոխարինվեց ավելացված ժամանակում: Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը բացակայում էր հյուրերի հայտացուցակից։

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Դինամո» - «Կրասնոդար»՝ 1-3

Ֆյոդոր Սմոլով, 61 - Ջոն Կորդոբա, 28, Ալեքսանդր Չեռնիկով, 36, Ժուան Բատչի, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ