Logo

Էդուարդ Սպերցյանի գոլը հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին»

23:06 / 04.08.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի մեկնարկային խաղում «Կրասնոդարն» ընդունեց «Նիժնի Նովգորոդին» ու նվազագույն հաշվով հաղթեց Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 29-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց 11-մետրանոց հարվածով։ 23-ամյա Սպերցյանը փոխարինվեց 85-րդ րոպեին։

«Կրասնոդարի» հայտացուցակում էր նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը չմասնակցեց խաղին:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի նախորդ երկու տուրերի հաղթական խաղերում Էդուարդ Սպերցյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Կրասնոդարն» առաջին անգամ ՌՊԼ-ում մեկնարկեց 3 անընդմեջ հաղթանակով ու 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Կրասնոդար» - «Նիժնի Նովգորոդ»՝ 1-0 (տեսանյութ)

Էդուարդ Սպերցյան, 29 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ