Logo

«Կրասնոդարը»` ձմեռային հատվածի չեմպիոն

23:27 / 08.12.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային հատվածի չեմպիոն։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 18-րդ տուրում սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ և 39 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավորով երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է։ Գործող չեմպիոնը «Կրասնոդարին» զիջում է միմյանց միջև կայացած խաղում պարտվելու պատճառով։ Հնգյակում են նաև մոսկովյան ակումբները` «Սպարտակը» (37), «Դինամոն» (35) ու «Լոկոմոտիվը» (35)։

«Կրասնոդարից» տարվա վերջին հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։ Տանտերերի հայտացուցակում էր 20-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։

«Լոկոմոտիվից» 80-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, իսկ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը չմասնակցեց հանդիպմանը։

Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի 2025 թ. մարտի 2-ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Կրասնոդար» - «Լոկոմոտիվ»` 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա