«Կրասնոդարը» չօգտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար դառնալու հնարավորությունից։ Առաջնության 26-րդ տուրում կրասնոդարցիները մրցակցի խաղադաշտում մրցեցին Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ավելացված ժամանակում, իսկ կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների թվում։ 64-րդ րոպեից «Կրասնոդարը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վաստակեց 50 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որը պարտվել է նախորդ երկու խաղում։ Պետերբուրգյան ակումբն առաջատարն է իրար միջև խաղերում ավելի լավ ցուցանիշի շնորհիվ։ «Կռիլյա Սովետովը» 40 միավորով 6-րդ տեղում է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Կռիլա Սովետով» - «Կրասնոդար»` 0-0
Հեռացում՝ Սերգեյ Վոլկով, 64 («Կրասնոդար»)