Logo

«Կրասնոդարի» սանը կպաշտպանի հայկական ակումբի դարպասը

17:09 / 31.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

19-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում։

Պլոշադնու պայմանագիրը «Վանի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Վանը» 14 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ