«Նոան» հայտարարել է ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնիի տրանսֆերի մասին։
20-ամյա դարպասապահը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 8 խաղ:
«Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,- ասել է Պլոշչադնին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Ֆոտո՝ «Նոա»