Logo

«Կրասնոդարի» մարզիչ․ «Ես չեմ հասկանում Սպերցյանի շուրջ ստեղծված աժիոտաժը»

17:07 / 12.07.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է իր դիրքորոշումը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին։

«Բոլորը կարծում են, որ Սպերցյանը, չգիտես ինչու, պետք է հեռանա։ Իսկ ինչո՞ւ նա պետք է հեռանա։ Էդիկը տանն է, մեծացել է այս ակումբում, նա «Կրասնոդարի» առաջատարն ու առաջնության լավագույն խաղացողներից մեկն է։ Նրա ընտանիքն այստեղ է, նրան պաշտում են քաղաքում։ Նա առաջադիմում է և հաջորդ մրցաշրջանում կլինի թիմի ավագը։ Ես չեմ հասկանում Սպերցյանի շուրջ ստեղծված աժիոտաժը և բոլոր այն խոսակցությունները, որ Էդիկն անպայման պետք է հեռանա։

Կգա ՊՍԺ-ն, ինչպես դա արեց Մատվեյ Սավոնովի դեպքում, կնստենք ու կքննարկենք։ Եթե ամեն բան բոլորին գոհացնի, օքեյ։ Իսկ մինչ մարդն առաջադիմում է, աճում ու երջանիկ է «Կրասնոդարում», խնդիր չկա։ Կլինի ինչ-որ բան, կխոսենք, իսկ եթե ոչ՝ կշարունակի խաղալ այստեղ, և մենք միայն ուրախ կլինենք»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը: Ռուսաստանի փոխչեմպիոնի կազմում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 108 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա