Logo

«Կրասնոդարի» ֆուտբոլիստը նշել է, թե եվրոպական որ առաջնությունն է համապատասխանում Սպերցյանին

12:24 / 30.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը նշել է, թե եվրոպական որ առաջնությունն է համապատասխանում թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Սպերցյանը, միանշանակ, պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը։ Բայց դա կախված է միայն նրանից և «Կրասնոդարից»։ Ներկա պահին Սպերցյանի համար ավելի լավ կլինի տեղափոխվել Իտալիայի Ա սերիա, որպեսզի կարողանա ցույց տալ իր լավագույն որակները»,- ռուս ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ատալանտան»։ Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 16 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա