«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում ընդունեց «Ախմատին» և անսպասելիորեն պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը խփեց Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն:
Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարի» պահեստային ֆուտբոլիստների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
«Կրասնոդարը» 50 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ախմատը» 32 միավորով 10-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Կրասնոդար» - «Ախմատ»՝ 0-1
Մոհամեդ Կոնատե, 46