Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Ռոստովի» դեմ արտագնա խաղում: Առաջին խաղակեսից հետո կրասնոդարցիները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն «Ռոստովն» ընդմիջումից հետո պատասխանեց 3 գոլով ու տարավ կամային հաղթանակ՝ 3-2։
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբային, որը կրկնապատկեց «Կրասնոդարի» առավելությունը։ Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին:
«Ռոստովի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել 8 գոլ ու կատարել 4 ասիստ։ Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
12-րդ տուրից հետո «Ռոստովը» 25 միավորով 2-րդ տեղում է, «Կրասնոդարը» 21 միավորով 5-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Ռոստով» - «Կրասնոդար»՝ 3-2
Ալեքսանդր Սիլյանով, 51, Դմիտրի Պոլոզ, 59, (11մ.), Ալեքսեյ Միրոնով, 79 - Օլակունլե Օլուսեգուն, 1, Ջոն Կորդոբա, 31
Հեռացում՝ Կաիո Ֆերնանդո դա Սիլվա Պանտալեու, 57 («Կրասնոդար»)