Logo

«Կրասնոդարն» Էդուարդ Սպերցյանի հետ պարտվեց գավաթային խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:04 / 19.10.2022Այլ մրցաշարեր
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Նիժնի Նովգորոդին»: Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դեղին քարտ ստացավ 73-րդ րոպեին: 

«Նիժնի Նովգորոդի» պահեստայինների նստարանին մնաց հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը:

«Կրասնոդարը» 7 միավորով երրորդն է առաջին խմբում, «Նիժնի Նովգորոդը» 8 միավորով երկրորդն է, նույնքան միավորով առաջատարը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է: Վերջին՝ չորրորդ տեղում է մեկ միավոր ունեցող մերձմոսկովյան «Խիմկին»:

Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, չորրորդ տուր

«Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար»՝ 1-0

Կոնստանտին Շիցով, 49

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ