Logo

«Կրասնոդարը» որոշում է կայացրել գլխավոր մարզչի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:44 / 25.10.2022ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Ստորոժուկ

Ռուսական «Կրասնոդարը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին, հայտնում է «РБ Спорт»-ը:

Վերջին 5 խաղերում ռուսական ակումբը գրանցել է 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի ու կրել 3 պարտություն: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14 տուրից հետո կրասնոդարցիները 24 միավորով 5-րդն են:   

41-ամյա մասնագետը առնվազն մինչև հունվար կշարունակի աշխատանքը: Եթե արդյունքները չկայունանան, ակումբը կարող է դիտարկել գլխավոր մարզչի պաշտոնանկության հարցը:

Հիշեցնենք, որ Ստորոժուկը «Կրասնոդարը» գլխավորել է հուլիսի 1-ին:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ