Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խոսել է «Էլ Կլասիկոյում» Վինիսիուսի մասնակցությամբ դրվագի մասին, տեղեկացնում է Football Espana-ն։
«Այդ հարցը փակ է։ Վինիսիուսը չի պատժվի, որովհետև ներողություն է խնդրել։ Նրա ելույթը թիմի առջև շատ ազնիվ էր ու համոզիչ»,- ասել է իսպանացի մասնագետը։
«Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում բրազիլացին փոխարինվելուց հետո չէր զսպել էմոցիաները։ Ալոնսոյի ու Վինիսիուսի միջև տարաձայնությունն արդեն հարթվել է։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


