Հայաստանի հավաքականի թեկնածու, ռուսական «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հրավիրվել է Ռուսաստանի հավաքական:
19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընգրկվել է Վալերի Կարպինի գլխավորած թիմի ընդլայնված հայտացուցակում: Ռուսաստանի ազգային թիմը սեպտեմբերի 24-ին Բիշկեկում ընկերական հանդիպում կանցկացնի Ղրղզստանի հավաքականի հետ:
Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում է ընգրկվել նաև Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կովալենկոն «Արարատ-73»-ի լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: Կիսապաշտպանը վարձավճարով է խաղում «Կռիլյա Սովետովում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին»։