Logo

«Փյունիկի» ռուս ֆուտբոլիստը չի մեկնել Լիտվա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:53 / 11.10.2022Հայկական ֆուտբոլ
Միխայիլ Կովալենկո

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն բաց կթողնի Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Metaratings-ը:

27-ամյա ֆուտբոլիստը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հետ չի մեկնել Լիտվայի մայրաքաղաք: 

Սեպտեմբերի 19-ից Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան արգելում են Ռուսաստանի քաղաքացիների մուտքն իրենց տարածքներ նույնիսկ երրորդ երկրի կողմից տրված շենգենյան վիզայով՝ զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային նպատակներով: Բացառություններ են նախատեսված միայն դիվանագետների, աշխատանքային և ուսումնական վիզա ունեցողների, միջազգային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում աշխատողների և կամավորների համար:

Հիշեցնենք, որ «Ժալգիրիս» - «Փյունիկ» խաղը Վիլնյուսում կկայանա հոկտեմբերի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: H խումբը 6 միավորով գլխավորում է շվեյցարական «Բազելը», «Փյունիկը» նույնքան միավորով 2-րդն է: Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 4 միավորով 3-րդն է, «Ժալգիրիսը» 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ժալգիրիսի» դեմ խաղի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ