Logo

Ալեքսանդր Կովալենկո. «Հաճելի էր առաջին գոլը խփել Պրեմիեր լիգայում» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:20 / 29.08.2022• ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Կովալենկո

Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կովալենկոն Գռոզնիի «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում (2-1) հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:

- Սաշա, ՌՊԼ-ում առաջին գոլդ հաղթական էր։ Շնորհավորում եմ: պատմիր՝ ի՞նչ էմոցիաներ ունես հիմա:

- Շնորհակալություն, հաճելի էր առաջին գոլը խփել Պրեմիեր լիգայում: Շնորհակալ եմ թիմակիցներիս, բոլոր տղաները շնորհավորեցին։ Ամենակարևորը, իհարկե, այն է, որ երեք միավոր վաստակեցինք։ Կարևոր խաղ էր, «Ախմատն» ուժեղ մրցակից է։ 

- Շատ պայքար կար՝ դեղին և կարմիր քարտեր։ Կո՞պիտ խաղ էր:

-Այո՛, «Ախմատը» մարտական ​​թիմ է։ Դաշտը բարձր էր ու չոր։ Այստեղ ամեն ինչ ուղղված էր պայքարին: Խաղից առաջ Սերգեյ Ալեքսանդրովիչ Կորնիլենկոն ինձ ասել էր, որ ավելի հաճախ հարվածեմ դարպասին։ Ես հարվածեցի և գոլ խփեցի։ Նման մի բան (ժպտում է):

- Թիմն այժմ շատ խիտ գրաֆիկ ունի, առջևում «Սպարտակի» դեմ խաղն է։ Կկարողանա՞ թիմը վերականգնվել։

- Ես բաց կթողնեմ այդ խաղը, քանի որ որակազրկված եմ։ Կարծում եմ, որ տղաները նորմալ կխաղան։ Ես հավատում եմ նրանց։

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստն «Արարատ-73»-ի լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ