Logo

Կովալենկո. «Ուզում եմ՝ «Փյունիկը» դուրս գա խմբային փուլ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:10 / 02.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ դիմակայության մասին:

«Առաջ շարժվելու տրամադրություն ունենք: Արդեն երկու փուլ հաղթահարել ենք, ու ես ցանկանում եմ, որ մենք դուրս գանք խմբային փուլ: 

Ֆուտբոլը հենց հետաքրքիր ու անկանխատեսելի է նրանով, որ ցանկացած թիմ կարող է հաղթահարել ցանկացած թիմի արգելքը»,- «Чемпионат»-ի հետ զրույցում ասել է Կովալենկոն:

Հարցին, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում լեգեոնականներին, Կովալենկոն պատասխանել է. «Հայերը շատ հյուրընկալ են: Այստեղ բոլորին շատ լավ են վերաբերվում: Նույնիսկ տաքսու վարորդը կարող է առաջարկել իր հեռախոսահամարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կապ հաստատես: Բայց ես Հայաստանում խաղալու փորձ ունեմ՝ «Նոայում», ուստի փորձում եմ օգնել մյուս տղաներին»:

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին (ժամը 22:45-ին) Բելգրադում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 9-ին (21:00) Երևանում:

Չեմպիոնների լիգա. «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի հաղթողի հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ