Կատալոնական «Բարսելոնան» օգոստոսի 27-ին Լա լիգայում գրանցել է թիմի նորեկ Ժյուլ Կունդեին, տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքի տրանսֆերներ բաժնից:
Ակումբը Լա լիգայի տրանսֆերային համակարգում օգոստոսի 12-ին գրանցել էր թիմի նորեկներ, բրազիլացի վինգեր Ռաֆինյային, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին ու դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, սակայն չէր կարողացել գրանցել 23-ամյա ֆրանսիացի պաշտպանին:
Հիշեցնենք՝ Ռաֆինյան կատալոնական ակումբի շարքը համալրել է անգլիական «Լիդսից», Լևանդովսկին՝ գերմանական «Բավարիայից», Կեսիեն՝ իտալական «Միլանից», Քրիստենսենը՝ անգլիական «Չելսիից», իսկ Ժյուլ Կունդեն՝ «Սևիլիայից»:
Այսպիսով՝ Կունդեն կարող է մասնակցել «Վալյադոլիդի» դեմ օգոստոսի 28-ին նշանակված հանդիպմանը:


