Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Քյոլնը» 4-2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։
Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Լուկաս Նմեչան, իսկ «Քյոլնի» գոլերից մեկը խփեց Սարգիս Ադամյանը։ Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինման մտավ 65-րդ րոպեին, իսկ 81-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ Դա 29-ամյա Ադամյանի առաջին գոլն էր «Քյոլնի» կազմում։
Այս հաղթանակից հետո «Քյոլնը» 9 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Վոլֆսբուրգը» 2 միավորով 16-րդն է։
Հաջորդ տուրում «Քյոլնը» կմրցի «Ունիոն Բեռլինի», իսկ «Վոլֆսբուրգը»՝ «Այնտրախտի» հետ։
Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Քյոլն»՝ 2-4
Լուկաս Նմեչա, 2, 79 - Դեյան Լյուբիչիչ, 22, Պաուլո Օտավիո, 32 (ինքնագոլ), Ֆլորիան Կաինզ, 45+2, Սարգիս Ադամյան, 81