Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, տանը 3-2 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
29-ամյա հայ ֆուտբոլիստը խաղն սկսեց պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 61-րդ րոպեին, երբ հաշիվը 2-1 էր։
Տանտերերի կազմում աչքի ընկան ավստիացի կիսապաշտպան Ֆլորիան Կայնցը, գերմանացի հարձակվող Շտեֆեն Տիգեսն ու ավստրիացի կիսապաշտպան Դեյան Լյուբիչիչը: Դորտմունդյան ակումբից գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ. սեփական դարպասը գրավեց «Քյոլնի» գերմանացի պաշտպան Բենո Սմիցը:
8 խաղից հետո «Քյոլնը» 13 միավորով 7-րդ տեղում է, Դորտմունդի «Բորուսիան» 15 միավորով 4-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 8-րդ տուր
«Քյոլն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3-2 (տեսանյութ)
Ֆլորիան Կայնց, 53, Շտեֆեն Տիգես, 56, Դեյան Լյուբիչիչ, 71 - Յուլիան Բրանդտ, 31, Բենո Շմից, 78 (ինքնագոլ)