Logo

Կոբելև. «Զախարյանն իր դիրքում Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստներից է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
09:45 / 27.08.2022Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը բարձր է գնահատել ռւոսկան ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղն ու մեկնաբանել նրա՝ Լոնդոնի «Չելսի» հավանական տեղափոխությունը։

«Արսենի տեղափոխությունը «Չե՞լսի»։ Այստեղ ասելու ոչինչ չկա։ Երբ պաշտոնական հայտարարություն կլինի, որ Զախարյանը տեղափոխվում է «Չելսի», այդ ժամանակ կքննարկենք։

Այս պահին նա Ռուսաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։ Իր դիրքում, անկասկած, լավագույններից մեկն է»,- Կոբելևի խոսքը մեջբերում է «РИА Новости Спорт»-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հետաքրքրված է Ռուսաստանի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և մոտ է 15 միլիոն եվրոյով գործարքն ավարտին հասցնելուն։ Արսեն Զախարյանի աշխատավարձը հարկերի պահումից հետո 960 հազար ֆունտ ստեռլինգ կկազմի լոնդոնյան ակումբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա