Logo

«Կնախընտրեինք 6 խաղ անցկացնել 18 օրվա ընթացքում». Առնե Սլոթ

18:02 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն անդրադարձել է «Պլիմութից» կրած պարտությանը (0-1) Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում հաղորդում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Մի իմաստուն մարդ ինձ ասել էր, որ ֆուտբոլային խաղ պարտվելը երբեք չի կարող լավ լինել, և ես լիովին համաձայն եմ: Մենք կնախընտրեինք 6 խաղ անցկացնել 18 օրվա ընթացքում, կամ 8 խաղ՝ 21 օրվա ընթացքում: «Պլիմութին» պարտվելուց հետո վերջապես խաղաղ շաբաթ ունենք, բայց դա այն չէ, ինչ ցանկանում էինք»,- ասել է Սլոթը:

«Լիվերպուլն» Առնե Սլոթի գլխավորությամբ այս մրցաշրջանում կրել է ընդամենը 4 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ