Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկացնի Առաջին խմբի առաջնությունում հաղթած «Վեստ Արմենիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հուլիսի 11-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում կընդունի բոսնիական «Զրինսկիին»: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնի խաղադաշտում:

