Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրն ավարտվեց «Վալենսիա» - «Ռայո Վալեկանո» խաղով։ Գրանցվեց 1-1 հաշիվը։
Խաղի սկզբնամասում հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Սանտի Կոմեսանան։ Վալենսիացիների պատասխան գոլն 81-րդ րոպեին խփեց հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյույվերտը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
«Ռայո Վալեկանոն» 37 միավորով 8-րդ տեղում է։ «Վալենսիան» վաստակեց 27 միավոր ու բարձրացավ 17-րդ տեղ։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Վալենսիա» - «Ռայո Վալեկանո»՝ 1-1 (տեսանյութ)
Ջասթին Կլյույվերտ, 81 (11մ) – Սանտի Կոմեսանա, 9