Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին.
«Նաիրն ուժերը Եվրոպայում փորձելու մեծ ցանկություն ուներ։ «Ցրվենա Զվեզդան» մեծ ակումբ է և ուժերը փորձելու լավ հարթակ է` հետագայում ավելի լուրջ փորձառության հնարավորություն ունենալու համար։
Բայց կրկնում եմ` «Ցրվենա Զվեզդան» լուրջ ակումբ է, որը յուրաքանչյուր տարի հանդես է գալիս եվրագավաթային մրցաշարում ու թիմում ունի ուժեղ ֆուտբոլիստներ»,- նշել է Կլյուևը, որի խոսքը մեջբերում է Спорт-Экспресс-ը։
26-ամյա Թիկնիզյանը հունիսի 22-ին Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»՝ սերբական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր։


