«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն այժմ «Ռեդ Բուլ» ընկերությունում է աշխատում, դեմ է արտահայտվել Էրիկ Տեն Հագի՝ «Լայպցիգը» գլխավորելու տարբերակին, գրում է Goal-ը՝ հղում կատարելով Sky Sports-ին:
Կլոպը 3 այլ մարզչի թեկնածություն է առաջարկել գերմանական ակումբին՝ Մարկո Ռոզեին փոխարինելու համար. Սեբաստիան Հյոնեսին՝ «Շտուտգարտից», Օլիվեր Գլասներին՝ «Քրիստալ Փելասից» և «Բենֆիկայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտին:
Տեն Հագն այս մրցաշրջանի ընթացքում հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված անբավարար արդյունքներով: