Logo

Կլոպը Վեյնալդումի հետ կքննարկի նրա ապագայի հարցը․ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բարսելոնան»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.09.2020ՍՊՈՐՏ
hi res d7713df64c9ce640e73ad808059fe443 crop north - Կլոպը Վեյնալդումի հետ կքննարկի նրա ապագայի հարցը․ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բարսելոնան»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:14

-

-

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի ապագայի հարցը դեռևս անորոշ է: Ֆուտբոլիստի պայմանագիրն Անգլիայի գործող չեմպիոնի հետ լրանում է 2021 թվականի ամռանը, իսկ նոր համաձայնագրի շուրջ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ:

The Independent պարբերականի տեղեկություններով՝ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Վեյնալդումի հետ անձամբ կքննարկի հոլանդացի ֆուտբոլիստի՝ ակումբում ապագայի հարցը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնական թիմի ղեկը ստանձնել է Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: Հաղորդվում էր, որ Վեյնալդումն Իսպանիայի գործող փոխչեմպիոնի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:

Վեյնալդումը՝ «Բարսելոնա» հավանական տրանսֆերի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ