
տուր
01 Հունվար 1970 - 13:14
- - 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հավականա տեղափոխությունը մերսիսայդյան ակումբ:
«Եթե ինձ գումար տային տրանսֆերային շշուկները դադարեցնելու համար, այժմ ես շատ հարուստ կլինեի: Արդեն ասել եմ, որ Տիագոն հրաշալի ֆուտբոլիստ է. հիանալի է, որ նրա անունը կապում են մեզ հետ: Մեծ ֆուտբոլիստների անունը միշտ էլ կապում են մեծ ակումբների հետ, բայց սա ամբողջն է, որ ես ձեզ կարող եմ ասել. ոչինչ ավելին», – Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:

