տուր
01 Հունվար 1970 - 13:12
- 
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ներկա պահին հետաքրքրված չէ Գերմանիայի հավաքականի ղեկը ստանձնելու հեռանկարով:
«Հնարավոր է՝ ապագայում դիտարկեմ նման տարբերակ: Այս պահին՝ ոչ: Ես չունեմ ժամանակ, բայց ունեմ աշխատանք, որը, ի դեպ, բավականին ծանրաբեռնված է: Ես այստեղ շատ բաների համար եմ պատասխանատու, ուստի չեմ փնտրում նոր մարտահրավեր: Առավոտյան զարթնելուց հետո պետք է բավականին շատ խնդիրների մասին մտածեմ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
Հիշեցնենք՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը Յոահիմ Լյովն է, որը թիմը ղեկավարում է արդեն 14 տարի: 2014 թվականի աշխարհի չեմպիոնը վերջերս իր ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել 1931 թվականից ի վեր՝ Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում 0-6 հաշվով զիջելով Իսպանիայի հավաքականին: Այդ պարտությունը գերմանացիներին զրկել է մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից:
Կլոպը հուզիչ նամակ է գրել «Լիվերպուլի» 11-ամյա երկրպագուին

