«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աշխատանքի անցնելու երեք տարբերակ ունի, հաղորդում է TBR Football-ը։
Գերմանացի մասնագետը Մադրիդի «Ռեալում» Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուներից է։ Իտալացի մասնագետը կարող է հեռանալ «Արքայական ակումբից» և գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան Կլոպի թեկնածությունը նույնպես դիտարկում է և Դորիվալ Ժունիորին հեռացնելուց հետո պատրաստ է առաջարկ կատարել գերմանացի մասնագետին։
57-ամյա Կլոպի երրորդ տարբերակն Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հավաքականն է։ ԱՄՆ-ում դժգոհ են ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կատարած աշխատանքից և մտադիր են հեռանցել արգենտինացի մասնագետին ու հրավիրել Կլոպին։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլից» հեռացել է 2024թ. հուլիսին։ Նա 2025թ. հունվարի 1-ից զբաղեցնում է ավստրիական «Ռեդ Բուլին» պատկանող թիմերի՝ միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։