Logo

Կլոպը հեռախոսազրույց է ունեցել Արնե Սլոթի հետ

14:04 / 29.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի նոր մարզիչ Արնե Սլոթի հետ ունեցած զրույցի մասին:

«Մենք բավականին ջերմ զրույց ենք ունեցել: Նա իսկապես լավ մարզիչ է: Արնեն ունի իմ հեռախոսահամարը, կարող է զանգել, բայց չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կլինի»,- 56-ամյա գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է This is Anfield-ը:

Հիշեցնենք, որ Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, իսկ ավարտված մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը: 2021/2022 մրցաշրջանում էլ «Ֆեյենորդը» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էր իտալական «Ռոմային»:

Նոր ակումբում հոլանդացի մասնագետն աշխատանքը կսկսի հունիսի 1-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա